Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպեց երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների հետ
Գլխավոր » Լրահոս » Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպեց երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների հետ

Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպեց երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների հետ

Երաժշտական ու արվեստի դպրոցների արդյունավետ աշխատանքը մեր մշակույթի զագացման որոշիչ գործոններից է։
Ստեփանակերտի ու շրջանների երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորեց մշակութային կրթության պատշաճ իրականացումը՝ առանձնացնելով հատկապես շրջկենտրոններն ու համայնքները։

Նախարարը լսեց տնօրեններից յուրաքանչյուրին՝ ծանոթանալով յուրաքանչյուր դպրոցի կարիքներին ու ձեռքբերումներին։ Քննարկվեցին մշակութային կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։

Լեռնիկ Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ու նպատակային աշխատանքի դեպքում խնդիրները հեշտ հաղթահարելի կլինեն, արդյունքներն էլ՝ ոգևորող։

1