Լատվիան, Լիտվան և Էստոնիան պաշտոնապես դասվել են Հյուսիսային Եվրոպայի երկրների շարքին
ՄԱԿ-ը փոխել է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի կարգավիճակը, որոնք այսուհետ կդասվեն ոչ թե Արևելյան Եվրոպայի երկրներին, այլ՝ Հյուսիսային Եվրոպայի, հայտնում է tjournal.ru-ն Եվրախորհրդարանի պատգամավոր Արտիս Պաբրիկսի և ՄԱԿ վիճակագրական բաժնի վրա հղումով:
«ՄԱԿ-ը պաշտոնապես փոխում է Մերձբալթիկայի կարգավիճակը՝ Արևելյան Եվրոպայից Հյուսիսային Եվրոպայի: Դա այն տարածքն է, որին մենք պատկանում ենք»,-գրել է Պաբրիկսը Twitter-ի իր էջում:
Այժմ Արևելյան Եվրոպայում ըստ ՄԱԿ դասակարգման մնացել են Բելառուսը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան և Ուկրաինան: Հյուսիսային Եվրոպայի երկրներին են դասվում Մերձբալթիկայի երկրները, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան: