Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները
Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը քվեարկել է անկախության օգտին, ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Քրդստանում հանրաքվեի եւ ընտրությունների անցկացման Բարձրագույն անկախ հանձնաժողովից:
Նա նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին:
Ըստ վերջին տվյալների՝ հանրահարցմանը քվեարկել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել Է 72,16 տոկոս: