Իրանում մեկ օրում չորս երկրաշարժ է գրանցվել
Այսօր Իրանի հարավ-արևելքում՝ Քերման շրջանում, տեղի է ունեցել հերթական՝ 5,8 մագինտուդով երկրաշարժը։ Ռիա նովոստին, հղում անելով ISNA գործակալությանը, գրում է, որ ներկա պահին զոհերի և ավերվածության մասին տեղեկատվություն չկա։
Իրանում նախօրեին երեք երկրաշարժ էր տեղի ունեցել։ Երեքից ամենաուժեղը տեղի էր ունեցել Քերմանշահ շրջանում՝ 5,9 մագնիտուդ։ Այն զգացվել է ամբողջ տարածքում։ Երկրաշարժի հետևանքով շրջանում 287 մարդ տուժել է, 101 շենք ամբողջությամբ ավերվել են, ևս 850 շենք վնասվել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել էին, որ այդ տարածք է ուղարկվել փրկարարական 15 խումբ։