Ժնևում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը

Շվեյցարիայի Ժնև քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը: Այն տեղակայված է Trembley պուրակում՝ Ազգերի պալատից (ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնևում) ոչ մեծ հեռավորության վրա: Բացման արարողությանը մասնակցել է նաև Շառլ Ազնավուրը:
«Սա մի հուշարձան է, որը մեզ ասում է՝ պետք է, որ նման բան այլևս երբեք չկրկնվի»,- RTS-ի հետ զրույցում նշել է Շառլ Ազնավուրը:
Շվեյցարիայի Ազգային խորհուրդը` պառլամենտի ստորին պալատը, 2003թ. դեկտեմբերի 16-ին ընդունել է մի բանաձև, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Շվեյցարիայում գործում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք` հակառակ ծայրահեղ աջակողմյանների ներկայացուցիչներից մեկի կողմից օրենքը մեղմացնելու (ցեղասպանության սահմանումը փոխելու) խորհրդարանին ուղղված հայցի: