Թուրքիայում քրդամետ կուսակցութան 11 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ համանախագահները
Թուրքիայում ձերբակալել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 անդամի:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ ձերբակալվածների թվում եղել են կուսակցության համանախագահներ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Ձերբակալությունների մասին իր Facebook-յան էջում բարձրաձայնել է Դեմիրթաշը:
«Անվտանգության աշխատակիցները Դիարբեքիրի իմ տան դռան դիմաց են՝ բռնի ուժով ձերբակալման հրամանով»,- գրել է նա:
Կուսակցության ձերբակալված անդամներն են Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը, Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը, Սըրրը Սյուրեյյա Օնդերը, Ֆերհաթ Էնջուն, Սելմա Ըրմաքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Զիյա Փիրը, Աբդուլլահ Զեյդանն ու Լեյլա Բիրլիքը:
Ձերբակալման ենթակա պատգամավորներ են նաև Ֆայսալ Սարըյըլդըզը և Թուղբա Հեզեր Օզթյուրքը, որոնք երկրից դուրս գտնվելու պատճառով դեռևս չեն ձերբակալվել:
Նշենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ընդդիմադիր 11 պատգամավորի ձերբակալության մասին լուրը: