Թուրքիայում վերացվել է երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը
Գլխավոր » Լրահոս » Թուրքիայում վերացվել է երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում վերացվել է երկու տարի գործող արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում հուլիսի 19-ից դադարեցվել է երկու տարի առաջ հաստատված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկրում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 21-ին: Այնուհետև այն 7 անգամ երկարացվել էր:

Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության հաստատումը մեկնաբանում էին գյուլենականների, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Իրականում, սակայն, արտակարգ դրությունն օգտագործվեց այս տարիներին այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվեցին մի քանի տասնյակ թերթեր, ամսագրեր, ռադիոկայաններ, հրատարակչատներ ու հեռուստաընկերություններ, ձերբակալվել, կալանավորվել կամ աշխատանքից հեռացվել են մի քանի հարյուր հազար մարդ:

Արտակարգ դրության պայմաններում նաեւ անցկացվեցին Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։

1