Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վտանգ կա. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավանական է համարում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը Սիրիայում տիրող իրադրության պատճառով եւ կոչ արել բոլոր ջանքերը ներդնել՝ կոնֆլիկտի սրացումից խուսափելու համար: Այս մասին նա հայտարարել է RFI-ին տված հարցազրույցում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ֆրանսիան կոչ է արել արագորեն վերսկսել սիրիական իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունները, դադարեցնել ռմբակոծությունները եւ մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Սիրիական կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունները սկսվեցին հունվարի 29-ին, Ժնեւում: Դրանք անցկացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւին համապատասխան:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան փետրվարի 3-ին հայտարարել էր, որ միջսիրիական բանակցություններում դադար է, իսկ նոր փուլը նախանշված է փետրվարի 25-ին: