ԵՄ-ն Պաշտպանության եվրոպական հիմնադրամ կստեղծի
Եվրամիությունը որոշել է Պաշտպանության եվրոպական հիմնադրամ ստեղծել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Պաշտպանական հիմնադրամը կգործի 2020-ից և կապհովի տարեկան €5.5 մլրդ ներդրում ռազմարդյուաւնբերության ոլորտում:
Մոգերինին շեշտել է, որ դա չի նշանակում, թե ԵՄ-ն կրկնօրինակելու է ՆԱՏՕ-ի գործառույթները: «Սա պաշտպանունակության հզորացմանն ուղղված շատ հավակնոտ նախագիծ է և միտված է ամրապնդելու այն աշխատանքը, որը կատարվում է ՆԱՏՕ-ի հետ»,-ասել է նա:
Հիմնադրամը կստեղծվի Պաշտպանության և անվտանգության եվրոպական ծրագրի համաձայն, որը հաստատվել է դեռ 2016-ի նոյեմբերին: Ըստ Մոգերինիի, այն ուղղված չէ եվրոապական բանակ, եվրոպական շտաբային կառույցներ ստեղծելուն: Հիմնադրամը կունենա 2 «պատուհան», որոնք կհամալրեն իրար, սակայն կտարբերվեն բյուջեով և կառուցվածքով:
Առաջինը՝ հետազոտությունների պատուհանը, կզբաղվի նորարար ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հետազոտությունների ֆինանսավորմամբ: Իսկ հնարավորությունների պատուհանը հանդես կգա որպես ֆինանսական գործիք, որը թույլ կտա ԵՄ անդամ երկրներին որոշակի քանակի ռազմական տեխնկա համատեղ ձեռք բերել ՝ սեփական ծախսերը կրճատելով, հայտնում է ՏԱՍՍ-ը: