Դա սադրանք է. Պուտինը` Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է անվանել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը:
«Կատարվածը սադրանք է` ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Սիրիայում խաղաղ գործընթացի խափանմանը»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ միակ պատասխանը կարող է լինել ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ Անկարայում մահափորձ է տեղի ունեցել: Դեսպանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է, այնուհետեւ մահացել: