Գրիգոր Մխիթարյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն

Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Մխիթարյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Սոչիում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը եզրափակչում 7:0 հաշվով գերազանցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Մուխամետալ Երգիշևին:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Տիգրան Կիրակոսյանը նույնպես հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն: