«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կաջակցի Արաքսի հովտի զարգացմանը
Գլխավոր » Հասարակական » «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կաջակցի Արաքսի հովտի զարգացմանը

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կաջակցի Արաքսի հովտի զարգացմանը

Հոկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է հանրապետության հարավային թեւ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտոնատար այլ անձիք:

 

Արաքսավան կատարարած շրջայցում ընդգրկվել է նաեւ «Արաքս բերի» ընկերության արտադրամաս այցելությունը: Արաքսավանում նախագահի մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է Արաքսի հովտում կատարված աշխատանքերը, ինչպես նաեւ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Արաքսի հովտում: 

 

Փոխվարչապետ Արթութ Աղաբեկյանը խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ 10 000 հեկտար հողը մշակելի դարձնելու քաղաքականությունն արդեն իսկ արդյունք է տալիս եւ միայն 2013 մելորացվել եւ հողագործին է տրամադրվել 1000 հեկտար հողատարածք:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ եւ նրանց մասնակցությունը Արցախի հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

Ծանոթանալով Արաքսավանում տարվող աշխատանքներին Բարգավաճ Հայաստան կոսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձն է առել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով աջակցել Արցախի հարավային թեւում նախատեսվող աշխատանքների իրագործմանը:

 

1