Բասկետբոլի կանանց հավաքականը երկրորդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում հաղթեց Կոսովոյի ընտրանուն և գրավեց 2-րդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Այս անգամ Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ: Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ:
Հայաստանի հավաքականն ապահովեց 2-րդ հորիզոնականն առաջնությունում: