Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Գլխավոր » Լրահոս » Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Կենտրոնական եւ Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են պարբերական:

1