Արթուր Աղաբեկյանի արձագանքը ֆեյսբուքյան քննարկումներին
Գլխավոր » հարցազրույց » Արթուր Աղաբեկյանի արձագանքը ֆեյսբուքյան քննարկումներին

Արթուր Աղաբեկյանի արձագանքը ֆեյսբուքյան քննարկումներին

Վերջերս Aparaj.am կայքում հրապարակվել է հարցազրույց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, որտեղ նա մասնավորապես անդրադառնում է ԼՂՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգին եւ 100% համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը:

 

Հոդվածը համացանցում մեծ քննարկան նյութ դարձավ: Որոշ ֆեյսբուքյան օգտատերեր նշեցին, որ փոխվարչապետը չի կարող մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, դրա համար նա ցանկանում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

 

Aparaj.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Արթուր Աղաբեկյանը նման մեկնաբանություններին, նա պատասխանեց. «ԼՂՀ նախագահի թեկնածու լինելու իրավունքը վաստակել եմ տասնյակ տարիներ առաջ 1988-ին, 1990ականներին, եւ առ այսօր շարունակում իմ գործունեությունն այդ ուղղությամբ , սակայն քննարկումները պետք է ընթանան ոչ թե վաստակած իրավունքի շրջանակներում, այլեւ պատասխանատվություն ստանձնելու պարտրաստակամության շրջանակում: Քաղաքական գործչի գերնպատակը պետք է լինի ոչ թե վաստակած իրավունքի իրացումը, այլեւ պատասխանատվություն ստանձնելու կամքի դրսեւորումը, այսօր ես պատրաստ եմ ստանձնելու այդ պատասխանատվությունը, եւ իհարկե ցանկություն ունեմ լինել ԼՂՀ նախագահի թեքնածու», -ասաց Արթուր Աղաբեկյանը:

1