Արամ Առաջին կաթողիկոսը հյուրընկալվել է Սպիտակ տանը
Գլխավոր » Միջազգային » Արամ Առաջին կաթողիկոսը հյուրընկալվել է Սպիտակ տանը

Արամ Առաջին կաթողիկոսը հյուրընկալվել է Սպիտակ տանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հյուրընկալել է Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքների կրոնական առաջնորդներին, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին :  

 

Միացյալ նահանգների նախագահը  նշելէ, որ իր երկիրը կարեւոր է համարում Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների պատմական դերն ու քրիտոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների պաշտպանությունը: Նախագահը նաեւ վերահաստատել է իր եւ իր երկրի հանձնառությունը՝ հակազդելու «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքին:

 

Օբաման իր խոսքում ասել է, որ  իսլամիստների դեմ պայքարում Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի զինված ուժերի եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ եւ  կնպաստի տարածաշրջանի կայունացմանը:  

 

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսը:  

 

Հիշեցնենք, որ Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղ իսլամիստների թիրախ են հանդիսանում այնտեղ բնակվող քրիստոնյանները և այլ կրոնական այլ փոքրամասնություններ, ինչի արդյունքում հազարավոր քրիստոնյաներ լքել են իրենց բնակավայրերը:

1