Ավարտվում է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքը

2016 թվականից ԱՀ կառավարությունում քննարկվող Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցման ծրագրի նախագծային աշխատանքը ավարտվում է: Այս մասին այսօր կայացած ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ օրենսդիր մարմնի անդամներին հեռանկարային նախագծերը ներկայացնելիս:
«Համոզված եմ, որ այդ ծրագիրը կյանքի է կոչվելու: Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղին հանդիսանելու է ոչ միայն որպես տրանսպորտ, այլ զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն»,- ասել է Ա.Հարությունյանը եւ նշել, որ ճոպանուղու կառուցմանը զուգահեռ Շուշիում նախատեսվում է ունենալ նաեւ հանգստի գոտի եւ ատրակցիոն: