Առաջնագիծն ապահովվելու է շուրջօրյա խմելու ջրով եւ էլեկտրաէներգիայով
«Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով ՀՀ կառավարության տրամադրած միջոցների մի մասն ուղղվելու է առաջնագծի ողջ երկայնքը շուրջօրյա խմելու ջրով ապահովելու եւ էլեկտրական հոսանքագծերի վերակառուցման ծրագրերին»,- այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
«Այս երկու ծրագրերն անհրաժեշտություն են»,- ասել է Շահրամանյանը:
Այս երկու ծրագրերն իրականացվելու են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից:
Լուսինե Թեւոսյան