Ապրիլի 30-ին Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ, չխախտելով ավանդույթը, այս տարի ևս Երևանը կմիանա Ջազի միջազգային օրվան նվիրված տոնակատարություններին՝ համագործակցությամբ Ջազի հայկական ասոցիացիայի:
«Ապրիլի 30-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սրտում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, մեծ շուքով նշվելու է Ջազի միջազգային օրը։ Ելույթ կունենան հայտնի հայ և միջազգային ջազ կատարողները։ Սպասում ենք բոլոր երևանցիներին»,-ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Ջազի միջազգային օրը նշում են աշխարհի ավելի քան 190 երկրում: