Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։
Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է:
Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: Այս առիթով բազմաթիվ գրողներ, լեզվաբաններ և այլ մտավորականներ կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: