ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է Բաքվում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցով քվեարկության հետաձգումը
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է Բաքվում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցով քվեարկության հետաձգումը

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է Բաքվում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցով քվեարկության հետաձգումը

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) ողջունել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած Էրլ Լիցենբերգերի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը հետաձգելու որոշումը:

Ինչպես հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում, քվեարկության հետաձգման պատճառ են հանդիսացել մտահոգությունները, որոնք առաջացել են նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կոչից հետո:

Հայտնի է, որ Լիցենբերգերի հարցով քվեարկությունը հետաձգվել է՝ ամենայն հավանականությամբ մինչև հաջորդ տարի:

ANCA-ն նկատում է, որ քվեարկության հետաձգումը հնարավորություն կտա Կոնգրեսին ավելի ուշադիր ուսումնասիրելու Իլհամ Ալիևի ղեկավարած ագրեսիվ ու բռնակալ ռեժիմի հետ երկկողմ հարաբերությունների հարցը:

«Այս ամենը կարևոր է հատկապես Բոլթոնի՝ վերջերս արած վիճահարույց ենթադրության ֆոնին, համաձայն որի ԱՄՆ-ն պետք է սկսի զենք վաճառել Բաքվին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

1