ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ.

<<Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեզ հետ է կապված մեր երկրի փայլուն ապագայի տեսլականը, համազգային նպատակների ու երազանքների իրականացումը: Դուք կրողն եք ազգային արժեքների ու մտածողության, միևնույն ժամանակ, որպես 21-րդ դարի աշխարհի քաղաքացի, ձեզ խորթ է գլոբալ մտածողությունը: Դուք կամրջում եք անցյալն ու ապագան՝ արժանապատվորեն կերտելով մեր ներկան: Երիտասարդությունն ուժ է, որն ի զորու է իրականությունը փոխել ու դարձնել ավելի լավը, երազել ու իրագործել ամենահամարձակ երազանքները, արարել, պայքարել, սովորել ու սովորեցնել: Ձեզ նպատակասլացություն, բազում հաջողություններ, անսպառ եռանդ ու ստեղծարարություն եմ մաղթում: Թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու նախաձեռնությունները: >>