Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավճռով՝ ազատվելուց հետո ևս 2 տարի լրագրողին արգելվել է զբաղվել լրագրությամբ: Ֆարմազօղլուի փաստաբանը համաձայն չէ դատարանի կայացրած վճռի հետ և նպատակ ունի բողոքարկել այն:
Ֆարմազօղլուն ձերբակալվել էր Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից 2016թ. հունիսի 30-ին: Նա մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ:
Ֆարմազօղլուն հայտնի է իր հակաիշխանական և ընդդիմադիր գործունեությամբ: