Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին

Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին

 The Washington Post  պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որը նկարահանվել է հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և նրա հիմնադրած Survival Pictures ընկերության կողմից:

«Հայերն ու թուրքերը երկար տարիներ վիճարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու հարցը: Այժմ վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: «Խոստումը», որի պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին, առաջին խոշորագույն հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը», — ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:

Հոդվածագիրը համեմատականներ է տանում պատմական իրադարձությունների ֆոնին պատկերված սիրային եռանկյունու մասին պատմող ֆիլմի և մարտի 10-ին ներկայացված «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմի միջև` փաստելով, որ 2-ի հիմքում էլ նույն պատմական իրողություններն են ընկած: Երկրորդ ֆիլմը պատմում է ամերիկուհի բուժքրոջ մասին, ով ժամանում է Անատոլիա` աշխատելու ամերիկյան առաքելության հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպում է իրեն սիրահարված երկու տղամարդկանց` ամերիկացի բժշկին և օսմանցի լեյտենանտին:

Պարբերականը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքը, ով բազմիցս նշել է, որ «ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է մտածի փոխհատուցման մասին և խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը հարստացել են Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կողոպուտներով»:

«Կինոասպարեզում Թուրքիայի մեծ ճնշման հետևանքով է, որ «Խոստումի» պես ֆիլմն էլ ավելի շուտ չի նկարահանվել: 1930-ականներին Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը պատմում է հայերի հերոսական դիմադրության մասին, սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեէ Մունիր Էրթեգյունի լոբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը», — հոդվածը եզրափակում է ամերիկացի հեղինակը:

1