The Economist. «Խոստումը» ֆիլմով ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչը չի անում քաղաքական ապարատը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » The Economist. «Խոստումը» ֆիլմով ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչը չի անում քաղաքական ապարատը

The Economist. «Խոստումը» ֆիլմով ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչը չի անում քաղաքական ապարատը

ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչ հրաժարվում է անել երկրի քաղաքական ապարատը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմին, նման եզրահանգմում է արել հեղինակավոր The Economist պարբերականը:

«Պատմական դրամա ազգային ողբերգության մասին` սա այն ֆիլմերից է, որը Հոլիվուդը սիրում է: Սակայն ավելի քան մեկ դար սցենարիստներն ու ստուդիաները երես են շրջել այս պատմությունից»,- գրում է The Economist-ը:

Նշվում է, որ դեռևս 2008-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր քարոզարշավի ընթացքում խոստացել էր ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ չարեց այդ քայլը: Պարբերականը նշում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայերի կոտորածը չանվանեց «ցեղասպանություն», թեև նշել է, որ սա «20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկն է եղել»:

Հանդեսն անդրադարձել է նաև այն փաստին, որ անգամ 100 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը:

«Սակայն «Խոստումը» չի կարող դատվել միայն տնտեսական չափորոշիչներով, քանի որ Քըրքորյանը հետաքրքրություն չի ունեցել հետ ստանալ իր ներդրումը: Թերևս մենք չպետք է դատենք այն բացառապես գեղարվեստական չափանիշներով ևս: «Խոստումը» ստեղծվել է լույս սփռելու հաճախ անտեսվող պատմական իրողության վրա, և անգամ միջին գնահատականներով գրախոսության ու դրամարկղի միջին թվերի պարագայում էլ այն հասնում է իր նպատակին: Մեկ օր, երբ Հայոց ցեղասպանության պատմությունը պաշտոնապես վերագրվի, «Խոստումը» ֆիլմը կունենա դրանում իր դերակատարումը»,- եզրափակվում է հոդվածը:

panarmenian.net

1