Berliner Umschau. Հնարավոր է, որ ՀՀ նախագահը, ստանալով սփյուռքի աջակցությունը, ընդունի Ադրբեջանի ռազմական մարտահրավերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Berliner Umschau. Հնարավոր է, որ ՀՀ նախագահը, ստանալով սփյուռքի աջակցությունը, ընդունի Ադրբեջանի ռազմական մարտահրավերը

Berliner Umschau. Հնարավոր է, որ ՀՀ նախագահը, ստանալով սփյուռքի աջակցությունը, ընդունի Ադրբեջանի ռազմական մարտահրավերը

«Բաքվի և Երևանի միջև լարվածությունը հասել է վերջին տարիների ընթացքում անասելի լարվածության մակարդակի. Ղարաբաղյան հակամարտությունն արդեն ակնհայտորեն սառեցված չէ»,-հայտնում է  panarmenian.net -, հղում անելով  գերմանական ԶԼՄ-ներին:

 

 

Գերմանական ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս տված հարցազրույցը, որտեղ նա հանդիմանում է պաշտոնական Բաքվին` պատերազմ նախապատրաստելու համար:

 

 

«Ադրբեջանը հարմար պահի է սպասում` պատերազմը վերսկսելու համար: Համոզված եմ, որ նման սխալը կվնասի ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգությանը, սակայն առավել մեծ վնաս կհասցվի հենց Ադրբեջանի բնակչությանը»,-հայտարարել է Սարգսյանը` The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

 

 

Հոդվածում ընդգծվում է, որ հակամարտությունը կարգավորելու միջնորդների փորձերն անարդյունք են: «Վերջերս ռազմական բախումներ են եղել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում: Երկու կողմերից էլ կան վիրավորներ և սպանվածներ: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մտահոգություն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ»,-նշվում է Berliner Umschau-ի կայքում հրապարակված հոդվածում:

 

 

Հոդվածում ընդգծվում է, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը կարող է աճել փետրվարին, եթե Սարգսյանը որոշի ընդունել Ադրբեջանի մարտահրավերը:

 

 

«Նա ցանկանում է վերընտրվել 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Շատ հնարավոր է, որ ՀՀ նախագահը, ստանալով սփյուռք, օրինակ ԱՄՆ հայ համայնքի, աջակցությունը, ընդունի Ադրբեջանի ռազմական մարտահրավերը»,-ընդգծվում է հոդվածում:

1