National Geographic. Լուսանկարելով անիրական կյանքն Արագած լեռան վրա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » National Geographic. Լուսանկարելով անիրական կյանքն Արագած լեռան վրա

National Geographic. Լուսանկարելով անիրական կյանքն Արագած լեռան վրա

National Geographic ամսագիրը պատմել է բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի Հայաստան կատարած ճամփորդության մասին: Լուսանկարիչը եղել է Արագած լեռան վրա, որը գտնվում է կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցության տակ, դրա գագաթներին սառույցները հալվում են աստիճանաբար:

Սմիթը ծրագրավորում էր Հայաստան գալ ամռանը, երբ Արագած մագլցելու համար նպաստավոր եղանակ կլիներ, սակայն ուղևորությունը տեղի ունեցավ նոյեմբեր ամսին: Նա հասել է Արագածի գագաթ երկու ժամում:

Թոբի Սմիթն իր «Երկինք և երկիր՝ Արագածի վրա» նախագիծն իրականացրել է, քանի որ հաղթել է Արմերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» դրամաշնորհային ծրագրում: Տարին երկու անգամ շնորհվող դրամաշնորհը կազմում է $3000 և կարող է օգտագործվել դեպի Հայաստան և երկրի ներսում ճանապարհորդելու, այստեղ ապրող մարդկանց, մշակույթը և բնաշխարհը լուսանկարելու համար:

Սմիթը լուսանկարել է գագաթին տեղադրված սառցակալած խաչը: Այդ լուսանկարը նրա ամենասիրելին է, քանի որ արտացոլում է Հայաստանի խորհրդավորությունը:

«Լեռն արտասովոր ուժով միավորում է տարբեր մարդկանց: Արագածից սկսվող լեգենդները հասնում են այն մարդկանց ջերմ սրտերին ու մտքերին, որոնք այս երկիրն անվանում են տուն»,- գրում է ամսագիրը:

1