Lիբանանում կստեղծվի Հայաստանի Ա. Հանրապետության 100-ամյակի կենտրոնական մարմին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Lիբանանում կստեղծվի Հայաստանի Ա. Հանրապետության 100-ամյակի կենտրոնական մարմին

Lիբանանում կստեղծվի Հայաստանի Ա. Հանրապետության 100-ամյակի կենտրոնական մարմին

Հրաւէրով լիբանանահայ յարանուանութեանց երեք հոգեւոր պետերուն` Գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեանի, արհիապատիւ հայր Գէորգ եպս. Ասատուրեանի եւ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեանի ու ներկայութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններու կեդրոնական մարմիններու ներկայացուցիչներուն, հինգշաբթի, 21 դեկտեմբերին, Ազգային առաջնորդարանին մէջ տեղի ունեցաւ հանդիպում մը: Ժողովականները քննարկեցին 1918 մայիսի 28-ին հռչակուած անկախութեան համազգային պանծալի իրագործումը համագաղութային տարողութեամբ նշելու օրակարգը: Այս իմաստով անհրաժեշտ նկատուեցաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակը նշող նախաձեռնութիւններու կազմակերպումին մէջ ներառել գաղութի բոլոր կառոյցներուն միաւորները:

Առ այդ, հոգեւոր պետերը մօտիկ ապագային պիտի հրաւիրեն նաեւ գաղութի այլ միաւորներ, որպէսզի մասնակից դառնան ծրագիրներու մշակումին, որուն լոյսին տակ պիտի յառաջանայ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակը նշող լիբանանահայ կեդրոնական մարմինը:

Վստահ ենք, որ լիբանանահայ գաղութը այս փուլին եւս միասնական ճիգով պիտի ստանձնէ ազգային հպարտառիթ այս պատմական թուականի նշումը եւ նորահաս սերունդին մասնակցութեամբ, համայնական մեր կեանքին մէջ վերարծարծէ անկէ բխող պատգամները:

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՅԱՐԱՆՈՒԱՆՈՒԹԵԱՆՑ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐ
«ԱԶԴԱԿ«, 23 Դեկտեմբեր 2017

1