Freedom House. «Ազատությունն աշխարհում-2018». Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ
17.01.2018թ. 11:29:26

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2018» ամենամյա զեկույցը,  որում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրներում և 14 տարածքներում 2017 թվականի ընթացքում:

Զեկույցի մեթոդաբանության համաձայն՝ երկրները դասակարգվում են երեք խմբերում` «ազատ», «մասամբ ազատ» և «անազատ»՝ հիմք ընդունելով «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը` վերջինիս բացակայությունը:
Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ժողովրդավարության ճգնաժամը»:

Զեկույցում Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների խմբում՝ ստանալով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատություններ կատեգորիաներով միջինացված 45 միավոր: Նույն կատեգորիայում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 30 միջինացված միավորով:

«Հայաստանում և Ղրղզստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցող կեղծարարությունները ընդգծեցին, որ ընտրությունների ժամանակ շարունակվում է ոտնահարվել ժողովրդավարական չափորոշիչները։ Հայաստանի դեպքում, ընտրակեղծարարությունը հակասում է երկրի ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցելու նպատակին,  որի հետ այն նոյեմբերին ստորագրել է Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիր»,-նշված է զեկույցում։

Զեկույցի համաձայն, ընդհանուր առմամբ, Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների հետ համեմատած: Այս կատեգորիայում Հայաստանի հետ են նաև Վրաստանը, Ղրղզստանը:

Հարևան երկրներից Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաև ԵԱՏՄ պետություններից՝  Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախաստանը, շարունակում են մնալ «անազատ երկրներ»-ի խմբում:
Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում անդրադարձ է  կատարվում  ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքին։

«Ժողովրդավարության վերաբերյալ տարածաշրջանում  ամենատագնապալից սպառնալիքը իրենց քննդատներին պատժելու համար հասնում են իրենց երկրի սահմաններից դուրս»,-նշված է զեկույցում։

«Ազատությունն աշխարհում-2018. Ժողովրդավարության ճգնաժամը» հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ վերջին տասնամյակում աշխարհում ազատության մակարդակը կայուն կերպով նվազել է: