Մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանումը
19.04.2017թ. 16:11:48

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախյան առաքելության նախաձեռնությամբ ապրիլի 19-ին կազմակերպվել է «Մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանումը» թեմայով դասընթաց:

Դասախոսություններով հանդես են եկել ԼՂՀ-ում Կարմիր խաչի առաքելության Հաղորդակցման բաժնի պետ Էտերի Մուսայելյանը, ԿԽՄԿ-ի պավիրակության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, իրավաբան Լուսինե Բարխուդարյանը:

Դասընթացին մասնակցում էին Արցախի լրատվական դաշտի ներկայացուցիչները: Մասնակիցները հնարավորություն ունեին քննարկումների, հարց ու պատասխանների միջոցով հսկակեցնել լրատվության դերը մարդասիրական հիմնախնդիրների և դրանց լուսաբանման ոլորտում: Դասընթացի ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները: