27 սիրիահայ վարժարաններ ՀՕՄ-ից հատկացումներ են ստանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » 27 սիրիահայ վարժարաններ ՀՕՄ-ից հատկացումներ են ստանում

27 սիրիահայ վարժարաններ ՀՕՄ-ից հատկացումներ են ստանում

ՀՕՄ-ի «Սիրիահայ վարժարանների օժանդակության հիմնադրամի» հանգանակած 100 հազար դոլարի բաշխումը  սիրիահայ բոլոր վարժարաններին սկսված է:   Հատկացումներ են ստացել Հալեպի, Դամասկոսի, Քեսաբի, Լաթաքիայի, Գամիշլիի եւ այլ շրջաններում գործող հայկական 27 վարժարաններ:

 

 

«Հալեպից դուրս գործող բոլոր վարժարաններն ամիսներ առաջ արդեն գործում են, իսկ Հալեպի դպրոցների բարձր դասարանները գործում են հայկական կենտրոններում եւ ապահով շրջաններում գտնվող վարժարաններում: Հուսով ենք, որ պայմանները շուտով կդառնան ձեռնտու` նախակրթարանները եւս վերաբացելու համար»,- հայտնել է ՍՕԽ-ի Շրջանային վարչության ատենապետ Աննա Հակոբյանը:

 

 

Բացի այդ` ՀՕՄ-ի Շրջանային վարչությունը կազմել է սիրիահայության հարցերով զբաղող իր հանձնախումբը, որն ամեն շաբաթ Երեւանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, հանդիպումներ է կազմակերպում սիրիահայերի հետ` փորձելով կարգավորել նրանց դիմագրաված խնդիրները, հատկապես` կրթական, առողջապահական ու իրավական:

 

http://www.yerkir.am

1