25 տարի առանց Արմեն Ավագյանի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » 25 տարի առանց Արմեն Ավագյանի

25 տարի առանց Արմեն Ավագյանի

1992թ. մայիսի 15-ին Գյուլափլուի մարտերում զոհվեց Արցախյան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, Աշանի ինքնապաշտպանական ջոկատի, այնուհետև վաշտի հրամանատար, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր,  «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» շքանշանակիր Արմեն Ավագյանը: Նշանակալից է Արմեն Ավագյանի ներդրումը Աշանի, Մարտունու, Աղդամի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերում և ընդհանրապես Արցախյան գոյապայքարում:

Մայիսի 15-ին Արմենի հայրենի Աշան գյուղում հավաքվել էին նրա մարտական ու կուսակցական ընկերները, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, հարազատներ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին հերոսի շիրիմին: Ներկա  էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արմենի մտերիմ ընկեր Դավիթ Իշխանյանը: «Արմեն Ավագյանի կերպարը պետք է դիտարկել հենց նվիրյալի կերպարի ներքո: Նվիրյալներն իրենց մեջ կրում են այնպիսի արժեքներ, որոնցով նրանք տարբերվում են մյուս մարդկանցից, ընդհուպ՝ մինչև իրենց զոհաբերելու ամենաբարձր և գիտակցական մակարդակը»,- նշել է Դավիթ Իշխանյանը:

Հերոսի հիշատակի օրը Աշան գյուղի դպրոցի աշակերտները հանդես եկան գեղարվեստական միջոցառմամբ:

1