2024-ին ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում
14.09.2017թ. 11:09:31

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, իսկ Լոս Անջելեսը 2028-ին է ընդունելու Խաղերը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն Լիմայում համաժողովի ժամանակ:

Փարիզն ու Լոս Անջելեսը դեռևս հուլիսի սկզբին էին հաստատվել 2024-ի և 2028-ի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ, բայց այդ ժամանակ դեռ որոշված չէր, թե քաղաքներից որն առաջինը կընդունի խաղերը: Հավակնորդները պետք է իրենք որոշեին:

2024 և 2028 թթ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում չէին  ընդգրկվել:

Փարիզն ու Լոս Անջելեսն Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզը՝ 1900 և 1920 թթ, Լոս Անջելեսը` 1932 և 1984 թթ.:

Առաջիկա ամառային Օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում: