2018-ի սկզբին Երկրի բնակչությունը կհասնի 7,6 մլրդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 2018-ի սկզբին Երկրի բնակչությունը կհասնի 7,6 մլրդ

2018-ի սկզբին Երկրի բնակչությունը կհասնի 7,6 մլրդ

2018-ի սկզբին Երկիր մոլորակը մոտ 7.591.541.000 բնակիչ կունենա: Այդպիսի տվյալներ կան «Երկրի բնակչությունը» (Stiftung Weltbevölkerung) հիմնադրամի կանխատեսման մեջ:

Ըստ 2016-ի ցուցանիշների հետ համեմատության, Երկրի բնակիչների քանակն ավելացել է մոտ 83 միլիոնով, գրում է Deutsche Welle-ն:

Միջինը ամեն վայրկյան 2,6 մարդ է ծնվում: Ամենաարագ տեմպերով է աճում Աֆրիկայի բնակչությունը: Ըստ փորձագետների, մասնավորապես, 2050-ին այդ մայրցամաքում 2,5 մլրդ մարդ կապրի: Նրանք խորհուրդ են տալիս առավել ակտիվացնել կրթական ծրագրերը՝ խուսափելու համար անցանկալի հղիություններից:

Ինչպես ավելի վաղ նշել էր «Երկրի բնակչությունը» (Stiftung Weltbevölkerung) հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերը, եթե յուրաքանչյուրը կարողանար ինքնուրույն որոշել, թե երբ և որքան երեխա է ցանկանում ունենալ, դա թույլ կտար կանխել չպլանավորված հղիությունների մոտ 70 տոկոսը:

1