ԱՀ 2018թ. պետական բյուջեով ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզներին հատկացվելու է 67,1 մլն դրամ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ 2018թ. պետական բյուջեով ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզներին հատկացվելու է 67,1 մլն դրամ

ԱՀ 2018թ. պետական բյուջեով ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզներին հատկացվելու է 67,1 մլն դրամ

ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի «Սոսե» մանկապարտեզներին հատկացվող գումարը 2017թ. պետական բյուջեով կազմում էր 45,2 մլն դրամ:

«Դաշնակցություն» խմբակցության առաջարկով 2018թ. ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզների ծրագրին հատկացվող ֆինանսական աջակցությունն ավելացվել է 21,9 մլն դրամով՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի և այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստում 2018թ. պետական բյուջեի լրամշակված տարբերակը ներկայացնելու ժամանակ հայտարարել է ԱՀ Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

1