2017-ին Արցախի զբոսաշրջային այցելություններն աճել են 41 %-ով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 2017-ին Արցախի զբոսաշրջային այցելություններն աճել են 41 %-ով

2017-ին Արցախի զբոսաշրջային այցելություններն աճել են 41 %-ով

Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 %-ով: Նույն ցուցանիշը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 %-ով: Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Այցելությունների թվով առաջին տեղում ՌԴ-ի քաղաքացիներն են, այնուհետև ԱՄՆ-ինը, Ֆրանսիայինը, Իրանինը և այլն:

Արցախի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների միջոցով կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական զբոսաշրջային վայրերը տուրիստների հետաքրքրությունների շրջանակում են: Մասնավորապես` Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Տիգրանակերտն այցելությունների քանակի աճ ունեն:

1