2017 թվականին աշխարհում զոհվել Է 97 լրագրող
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 2017 թվականին աշխարհում զոհվել Է 97 լրագրող

2017 թվականին աշխարհում զոհվել Է 97 լրագրող

2017 թվականի սկզբից 28 երկրում ընդհանուր առմամբ 97 լրագրող է զոհվել: Այս տվյալները ներկայացված են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 18-ին հրապարակված ամենամյա զեկույցում: PEC-ը կոչ է անում համաշխարհային հանրակցությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտիներում լրագրողների անվտանգությունն ապահովելու համար:

Նշվում է, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ է, քան անցյալ տարի (144):

ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկիրը  Մեքսիկան է, որտեղ հունվարից ի վեր զոհվել Է մամուլի 14 աշխատող: Առաջին հնգյակում նաեւ տեղ են գտել Իրաքը (ինը), Աֆղանստանը (ութ), Հնդկաստանը(ութ) եւ Պակիստանը (ութ): Այս հինգ երկրներին բաժին է ընկնում լրագրողների զոհվելու 45 դեպք: Վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականները զբաղեցնում են Ֆիլիպինները (վեց) եւ Սիրիան (վեց), նրանց հաջորդում են Սոմալին(հինգ) եւ Հոնդուրասը (չորս):

1