2016 թվականի վիճակագրական ցուցանիշները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » 2016 թվականի վիճակագրական ցուցանիշները

2016 թվականի վիճակագրական ցուցանիշները

ԱՀ Ազգային Վիճակագրական Վարչության նախագահ Կարեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հրավիրված մամլո ասուլիսում հրապարակեց 2016 թվականի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Առաջին ցուցանիշների շարքում ներկայացվեց տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը ԼՂՀ-ում սկսել են հաշվարկել 2015 թվականից սկսած: Այն ներառում է տվյալ երկրի բիզնես- միջավայրը և տնտեսական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություններն ու դրան նպաստող հանգամանքները և դրդապատճառները: Ինչքան այն բարձր է, այնքան տվյալ երկիրն ավելի զարգացած է: Այն մեր երկրում տարվա կտրվածքով կազմել է 7,2%, որը տարածաշրջանում բարձր ցուցանիշ է: Երկրորդ ցուցանիշը համախառը ներքին արդյունքն է, որը նոր դասակարգիչներով 2016 թվականին կազմել է 1 մլն. 577,3 հազար դրամ և 9,2%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս աճել է 9,7%-ով և կազմել 59մլրդ. դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճն ավելացել է 7,4%-ով և կազմել 68,4 մլրդ. դրամ: Հակառակ դրան, շինարարության տեմպերը դանդաղել են 91%-ով: Ծառայությունների ծավալն աճել է 3,7%-ով, արտահանումը՝ 36%-ով, ապրանքաշրջանառությունը՝ 7, 7%-ով, արտաքին առևտրաշրջանառության ծավալը 162 մլրդ դրամ է: Բնակչության դրամական եկամուտներն ավելացել են 3,6% -ով և կազմել 161,6 մլրդ դրամ: Բնակչության բնական աճը կազմել է 9,5% և կազմել 146հազար 100, երկրից մեկնողների քանակն 2015 թվականի համեմատ աճել է 817-ով:

Նվազագույն պարենային զամբյուղը կազմել է 30հազար 449 դրամ, նվազագույն սպառողական զամյուղը՝ 53 հազար 383 դրամ:

Փաստացի գործազուրկների թիվը է 2016թվականին կազմել է 8000 հոգի:

«Ապառաժ»

1