1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի

1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի

29 տարի առաջ այս օրը ՀՀ հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ժամանակի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ։ Աղետի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը 30 վայրկյանում գրեթե հիմնովին ավերվել է։ Սպիտակ, Լենինական և Կիրովական քաղաքները մարդկային մեծ կորուստներ կրեցին, բազմաթիվ շենքեր փլուզվեցին: Պաշտոնական տվյալներով` մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամություն է ձեռք բերել, 500 հազարը` անօթևան մնացել:

Երկրաշարժն, ընդհանուր առմամբ, ընդգրկել է Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Աղետի գոտում է հայտնվել 970 000 մարդ։

Աղետի հետևանքները վերացնելու հարցերով զբաղվող հանձնաժողովը գլխավորում էր ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, ով հետագայում «Հայաստանի Ազգային հերոսի» կոչում ստացավ։ Մի քանի օրվա ընթացքում Հայաստանում տեղադրվեց 50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։ Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ–ի բոլոր հանրապետությունները։ 111 երկիր, ներառյալ` Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ–ն և Շվեյցարիան, օգնություն ցուցաբերեցին ԽՍՀՄ–ին` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սննդամթերք և դեղորայք։ Օգնեցին նաև վերականգնողական աշխատանքներում։

1988–ի երկրաշարժից հետո Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Փարիզում ստեղծեց աղետից տուժածների օգնության հիմնադրամ, որը կոչվեց «Ազնավուրը` Հայաստանի համար»։ 1993–ին Երևանում բացվեց այդ կազմակերպության ներկայացուցչությունը։

***

Երկրաշարժի հետևանքով տուժած մարդկանց բնակարանային հարցը նախատեսվում է վերջնականորեն լուծել մինչև 2018–ը։

1