1479 տեղ՝ բարձրագույն ուսման համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » 1479 տեղ՝ բարձրագույն ուսման համար

1479 տեղ՝ բարձրագույն ուսման համար

Հունիսի 2-23-ը Արցախում կայացել են պետական ավարտական միասնական քննությունները: Այս ուսումնական տարվա` հազար 255 շրջանավարտներից, միասնական քննություններին հայտագրվել է 803 դիմորդ, որը կազմում է շրջանավարտների ընդհանուր թվի 64 տոկոսը:

2017-2018 ուսումնական տարում Արցախի պետական համալսարանում հատկացվել է առկա ուսուցման 620, հեռակա ուսուցման՝ 315 տեղ: Շուիշիի տեխնոլոգիական համալսարանում հատկացվել է բակալավրի կրթական ծրագիր առկա ուսուցման 290, բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման՝ 90 եւ միջին մասնագիտական կրթական ծրագրի առկա ուսուցման 150 տեղ:

2017-2018 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացվել է 74 տեղ. Երեւանի պետական համալսարան՝10, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 5, Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ 3, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 4, Երեվանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝9, Երեվանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտ՝ 4, Երեվանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 1, Երեվանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 22, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ՝ 2, Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 3, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան՝ 4:

1