100-ից ավելի նորագիրներ համալրեցին Դաշնակցության շարքերը (տեսանյութ)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » 100-ից ավելի նորագիրներ համալրեցին Դաշնակցության շարքերը (տեսանյութ)

100-ից ավելի նորագիրներ համալրեցին Դաշնակցության շարքերը (տեսանյութ)

Արցախի անկախության 26 ամյակի առիթով Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նախաձեռնել էր մեծ միջոցառում: «Եռաբլուր»-ում հոգեհանգստյան արարողությամբ եւս մեկ անգամ հիշատակվեցին պանթեոնում ամփոփված հայորդիները, որոնց կյանքի գնով այսօր ունենք անկախ ու ազատագրված հայրենիք:

Հայկական երկու հանրապետւթյունների օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ում համոզմամբ տարիներ անց Ադրբեջանի ագրեսիայի դեմ կարող ենք առնել երեք ճակատով. բանակի հզորացմամբ, թիկունքում կանգնած ժողովրդի մասնակցությամբ եւ, իհարկե, արտաքին ճակատում մղած պայքարով, որում իր ակտիվ մասնակցությունն ունի ՀՅԴ-ն՝ իր Հայ դատի կառույցներով:

Այսօր նաեւ 100-ից ավելի նորագիրներ համալրեցին Դաշնակցության շարքերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

1