Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի կողմից չի պարտադրվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի կողմից չի պարտադրվել

Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի կողմից չի պարտադրվել

Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի կողմից չի պարտադրվել: Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է այդ ոճրագործությունը, որի հերքումը հանցագործության շարունակություն է. ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

Նա հայտարարել է, որ ողջունում է իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Հոլանդի` Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը դարձյալ քննարկման դնելու մտադրությունը: «Դժվարանում եմ ասել, թե ինչ որոշում կկայացվի օրինագծի վերաբերյալ: Կարող եմ միայն ողջունել նախագահ Հոլանդի հստակ դիրքորոշումը, որ նա արտահայտեց իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, նաեւ` որպես պետության ղեկավար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Պատասխանելով հարցին, թե` Հայաստանը զգուշանո՞ւմ է Ֆրանսիայի եւ Թուրքիայի մերձեցումից, ՀՀ նախագահն ընդգծել է. «Իհարկե, ո’չ: Մեր քաղաքականությունը Թուրքիային վնաս հասցնելու նպատակ չի հետապնդում: Այն առաջնորդվում է հստակ սկզբունքներով»: Նա հավելել է, որ Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան Ֆրանսիայի եւ այլ եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացման շնորհիվ հնարավորություն ունենա ընդօրինակելու եվրոպական արժեքները:

 

 

Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ ֆրանսիացի նախագահները քաջություն ունեցան նայել պատմության դեմքին: «Ես կխնդրեմ նախագահ Հոլանդին թուրքական իշխանություններին պատմել, թե ինչպես է ինքը անձամբ դատապարտել հրեաների արտաքսումը համակենտրոնացման ճամբարներ: Դա կարող է դաս լինել Թուրքիայի ղեկավարությանը»,- ասել է նա:

 

yerkir.am

1