Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդական միությունն ամառային ճամբար է կազմակերպում Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ֆրանսիայի ՀՅԴ <<Նոր Սերունդ>> երիտասարդական միությունն ամառային ճամբար է կազմակերպում Արցախում

Ֆրանսիայի ՀՅԴ <<Նոր Սերունդ>> երիտասարդական միությունն ամառային ճամբար է կազմակերպում Արցախում

Օգոստոսի 5-ից 16-ը Ստեփանակերտից  8-16 տարեկան 200 պատանիներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն ՀՅԴ Ֆրանսիայի <<Նոր Սերունդ>> երիտասարդական միության կողմից կազմակերպվող ճամբարում: 

 

Մեկ տարի շարունակ միության անդամները տարբեր ձեռնակերկներ են կազմակերպել, ծաղիկ են վաճառել, որպեսզի իրականություն դարձնեն Արցախում ճամբար կազմակերպելու ցանկությունը:

 

Ֆրանսիայից Արցախ են ժամանել 8 հոգով, այստեղ ճամբարում նրանց օգնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները:

Ճամբարի առօրյան ընթանում է ըստ նախորոք հաստատված օրակարգի՝ ազգային երգի պարի ուսուցում, դասխոսություններ հայրենասիրական, դաստիարակչական թեմաներով, ձեռքի աշխատանք եւ այլն:

 

ՀՅԴ <<Նոր Սերունդ>>  երիտասարդական միության  Երկիր ծրագրի պատասխանատու Կարին Կարապետյանը, որևէ դժվարություն չի տեսնում ճամբարի կազմակերպման, պատանիների հետ շփման գործում, սակայն նշում է, որ առաջին մի քանի օրը գրեթե խմբի բոլոր անդամները արցախյան բարբառը հասկանալու հետ խնդիրներ ունեին, սակայն ժամանակի ընթացքում արդեն վարժվում են:

 

 

«Նման ճամբարներ կազմակերպելով մենք ուրախանում ենք, քանի որ մենք էլ ենք շատ բան սովորում մեր հասակակիցներից, որոնք հայրենիքում են ապրում, ուրախանում ենք, որ նորից հնարավորություն ենք ունենում լինել հայրենիքում, խոսել հայերեն: Ուրախ եմ, որ Արցախում եւ Ֆրանսիայում ապրող երիտասարդները հայրենիքի հետ կապված ընդհանուր մտահոգություններն են ունենում, սակայն անհամեմատելի են այն հիշողությունները, այն ապրումները, որ իմ հասակակիցներն են ունեցել, եւ ունենում անցնելով պատերազմի տարիները եւ այն մտահոգությունները, որ մենք ենք ունենում մեր առօրյա կյանքում` Ֆրանսիայիում»,-ասում է Կարին Կարապետյանը:

 

20-ամյա Շանթը Հայաստանում եղել է 9 տարի առաջ, սակայն Արցախում առաջին անգամ է: Խոստովանում է, որ պատկերացումներն ու իրականությունը տարբեր են:

 

« Ես կարծում էի Ստեփանակերտը մի փոքր գյուղաքաղաք է, եւ պատերազմի հետքեր կտեսնեմ դեռ այստեղ, սակայն հաճելիորեն սխալվեցի, հրաշալի տեղ է, հրաշալի մարդիկ, զարմանալի է արցախցու հոգին , ինձ այստեղ եղբոր նման ընդունեցին: Ես հայրենիքում եմ, եւ ինձ լիովին երջանիկ եմ զգում, վստահ եմ, որ  դեռ պիտի վերադառնամ>>,-նշում է Շանթը:

 

ՀՅԴ  <<Նոր Սերունդ>> երիտասարդական միությունն իր աշխատանքներն Արցախում սկսել է դեռեւս  2001 թվականից` ֆինանսավորելով համացանցային կենտրոնի ստեղծում Ստեփանակերտում: 2009-ին  <<Նոր Սերունդը>>  վերանորոգել է  4 երիտասարդական կենտրոններ՝ Բերձորում, Մարտունիում, Շուշիում եւ Ստեփանակերտում: Այս տարի կշարունակեն 2009 իրենց գործը՝ վերանորոգելով  Ստեփանակերտի կենտրոնը եւ կհիմնեն նոր երիտասարդական կենտրոն  Մարտակերտ քաղաքում:

 

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1