Ֆրանսիայի կառավարություն. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող շարունակվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Տարածաշրջան » Ֆրանսիայի կառավարություն. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող շարունակվել

Ֆրանսիայի կառավարություն. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող շարունակվել

Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս շարունակել Եվրամիությաննայդ երկրի միանալու շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները:

«Մի բան հստակ է՝ քաղաքական իրավիճակը Թուրքիայումայսօր թույլ չի տալիս շարունակել բանակցությունները, կարծիքների փոխանակումը, ակնկալիքները Թուրքիայի հետ ինտեգրման սերտացման առումով՝ հաշվի առնելով մեր իրական դիրքորոշումները»,-ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կաստաները նշել է, որ Եվրոպայի և Թուրքիայի երկխոսությունը պետք է շարունակել, սակայն «բանակցությունները Թուրքիայի հետ ամեն դեպքում կասեցված են. Դա է իրողությունը»,-հավելել է Կաստաները: Նա պարզաբանել է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակի զուր վատնում էր:

1