Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Մակրոնի կուսակցությունն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Մակրոնի կուսակցությունն է

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Մակրոնի կուսակցությունն է

Ֆրանսիայում հունիսի 11-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում, բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո առաջատարը նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ, հանրապետություն» կենտրոնամետ կուսակցությունն է (28.21 %), տեղեկացնում է BBC-ն։ Երկրորդ տեղում աջ-կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունն է 15.77 տոկոսով։ Մարին Լը Պենի «Ազգային ճակատը» ստացել է ձայների 13.2 տոկոսը։

Մակրոնի կուսակցության դաշնակից Դեմոկրատական շարժումը ստացել է քվեների 4.11 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ երկու կուսակցությունները միասին կարող են ստանալ 390-430 տեղ խորհրդարանում։

Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում, կա 577 տեղ։

Խորհրդարանական ընտրություններն ավանդաբար անց են կացվում 2 փուլով, երկրորդը կկայանա հունիսի 18-ին այն շրջաններում, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների կեսից ավելին։ Երկրորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ է առաջինում ստանալ ձայների առնվազն 12.5 տոկոսը։

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 51 %։

1