Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամները այցելել են Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական »  Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամները այցելել են Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն

 Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամները այցելել են Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն

Արցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն էին այցելել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները:

 

Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ  Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

Հանդիպման ընթացքում պատգամավորները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին:

 

Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, պատերազմի վերսկսման հնարավորությունների, եւ որպես սփյուռքահայ երիտասարդների իրենց՝ հայրենիքի պաշտպանությանն ներգրավելու մասին:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները արդեն երրորդ տարին է Արցախում կազմակերպում են ամառային պատանեկան ճամբարներ Ստեփանակերտի ավելի քան 150 պատանիների համար:

1