Ֆրանսիայի դատարանը մերժել է Բաքվի՝ Ադրբեջանը բռնապետություն անվանած լրագրողների դեմ հայցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայի դատարանը մերժել է Բաքվի՝ Ադրբեջանը բռնապետություն անվանած լրագրողների դեմ հայցը

Ֆրանսիայի դատարանը մերժել է Բաքվի՝ Ադրբեջանը բռնապետություն անվանած լրագրողների դեմ հայցը

Ֆրանսիական դատարանը հրաժարվել է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայցն ըննդեմ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լյուշեի և Լորան Ռիշարի, որոնք Ադրբեջանը բռնապետություն են անվանել:

Լյուշեն 2015-ի սեպտեմբերին France 2-ում իր վերլուծական ծրագրում հայտարարել էր, որ «Ադրբեջանում իշխում է աշխարհի ամենադաժան բռնապետներից մեկը», իսկ Ռիշարը France Info ռադիոյին տված հարցազրույցում Ադրբեջանը բռնապետություն էր անվանել, գրում է Current Time-ը:

Հարցազրույցից առաջ, 2014-ի մայիսին Ռիշարը Բաքու էր մեկնել նկարահանելու խավիարային դիվանագիտությանն առնչվող ռեպորտաժ՝ ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ ոչ ֆորմալ կապեր հաստատելու Ադրբեջանի իշխանությունների փորձերի մասին: Լրագրողն ու օպերատորը ձերբակալվել էին, իսկ ոստիկանությունն առգրավել էր հիշողության քարտը:

Հայցորդը պահանջում էր, որ լրագրողներն իրենց խոսքերի համար տուգանվեն 12.000 եվրոյով, իսկ նյութերը, որտեղ խոսվում է Ադրբեջանի մասին որպես բռնապետության, հանվեն եթերից: Նյութական վնասի հատուցման հայցը Բաքուն, սակայն, որոշեց չներկայացնել և պահանջել 1 եվրո խորհրդանշական հատուցում: Սակայն դատարանը մերժեց դիմումը:

Դատարանում որպես պաշտպանության վկաներ ելույթ ունեցան Լեյլա և Արիֆ Յունուսները, որոնք դատապարտվել էին Ադրբեջանում և ստիպված եղան հեռանալ երկրից, ինչպես նաև լրագրող Աքիլ Հալիլը, որը հեռացել է Ադրբեջանից 2008-ին:

Լորան Ռիշարը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ գոհ է որոշումից. «Հաստատվեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող գրաքննության դիմել իրենց երկրից դուրս: Դա լավ որոշում է և հզոր ազդակ Բաքվին, որ արտերկրում իրենք չեն կարող գործել ինչպես իրենց երկրում»:

1