Ֆրանսիական քաղաքում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Ֆրանսիական քաղաքում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Ֆրանսիական քաղաքում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո եւ Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

 

 

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ «Արցախի բացահայտում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, քաղաքային եւ շրջանային խորհուրդների անդամներ, քաղաքը ներկայացնող խորհրդարանականներ, տեղի հայկական համայնքի անդամներ:

 

 

 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ֆրանսալեզու վավերագրական ֆիլմ:  Երեկոյի ընթացքում կայացավ «Արցախ. հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Մասնավորապես ելույթով հանդես եկան գրքի համահեղինակներ պրոֆեսորներ Պատրիկ Դոնաբեդյանը եւ Տիգրան Կույումջյանը, ովքեր խոսեցին ղարաբաղյան արվեստի եվ մշակույթի մասին:

 

 

 

Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտությանը վերաբերող հարցերի քննարկմամբ:

 

 

 

1