Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը

Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում ապրիլի 24-ի հիշատակի միջոցառմանը

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը: Այս մասին  տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

«Ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումը կանցկացվի Կոմիտասի կիսանդրու մոտ: Միջոցառմանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Դա կլինի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը նրա վերջին խոսքը որպես Ֆրանսիայի նախագահ»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ հրավիրվել են նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները: Նրա խոսքով, եթե նրանք ցանկություն հայտնեն, ապա նույնպես հիշատակի միջոցառմանը ելույթ կունենան:

Ոգեկոչման միջոցառումների շրջանակում նախատեսված է նաև երթ, սակայն դա տեղի կունենա ապրիլի 22-ին: Ապրիլի 23-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն է, այդ օրը հայ համայնքը միջոցառումներ չի նախատեսել:

1