''Օգնիր եղբորդ''-ը շարունակում է օգնել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ''Օգնիր եղբորդ''-ը շարունակում է օգնել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին

”Օգնիր եղբորդ”-ը շարունակում է օգնել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված  սիրիահայ ընտանիքներին:  

 

 

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով  դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում էր կատարել «Քաշաթաղ»հիմնադրամին։

 

 

Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքներն ավարտական փուլում են, և դրանք  ամբողջացնելու համար  մարտի 5-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ևս 4 մլն դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին:

 

 

Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, «Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի» հետ գործակցաբար,  պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:

 

 

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։

 

 

 

 

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնող  խումբ


1